Բագրատ Սրբազանի շարժումը բերելու է իշխանության փլուզմանը․ քաղաքագետ

Մանրամասներ
բագրատ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Ընդդիմության մասով. Փաշինյանը հասկացրեց, որ այն, ինչ պարտավորվել է Ալիևի ու արևմտյան շահախմբերի առջև, կատարելու է մինչև վերջ: Հենց դա էր Փաշինյանի հիմնական ուղերձը. նա չի պատրաստվում հեռանալ, չի պատրաստվում վերանայել իր քաղաքականությունը:

Շարժումը պարտավոր է բոլոր քայլերը ծառայեցնել երկրում երկիշխանության փաստացի ռեժիմի ստեղծմանը՝ պատասխանատու, ռեալիստական դիրքերից:

Բագրատ Սրբազանի, քաղաքական գրագետ հարթակի, իրատեսական օրակարգի և նպատակային ծրագրի համադրումը երկու- երեք ամսում «մաշեցնելու» է Փաշինյանին՝ բերելով իշխանության փլուզմանը»։