Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում քաղաքակիրթ երկրների միջև: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սահմանազատմանը պետք է նախորդի ինչ-որ մի համաձայնագիր: Մենք չգիտենք, թե հիմա ինչ սկզբունքներով է դա արվում ու արդյոք դա սահմանազատո՞ւմ է, թե՞ հենց այնպես ուղղակի ճնշման տակ ինչ-որ բան է»,- ասաց նա:

Սերժ Սարգսանի խոսքով`  այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. «Ընդհակառակը, ես տեսնում եմ, որ այդ պրոցեսը տանում է հետագա բարդությունների: Խաղաղությունը, երևի, փաստաթղթով է ամրապնդվում, այնուհետեւ գործողություններով իրականացվում է: Չգիտես ինչու, մեզ մոտ հակառակ ծայրից են գալիս, ինչպես շատ-շատ գործերում»,- նշեց Սարգսյանը:

Նա ասաց, թե լուծումը մեկն է` «այս մարդկանց հեռացնելը»:

«Իրենք չունեն որևէ ունակություն, որևէ գիտելիք կառավարման ասպարեզում»,- հավելեց նա: