Ողբերգական վթարի հետևանքով զոհված Volkswagen-ի վարորդը 35-ամյա Մառլեն Մարգարյանն է. նա «Այբ» դպրոցի վարորդն էր

Մանրամասներ

Շիրակի մարզի ողբերգական վթարի հետեւանքով զոհված Volkswagen-ի վարորդը 35-ամյա Մառլեն Մարգարյանն է, նա վաղուց էր համագործակցում «Համշեն» տուրի հետ: Այս մասին հայտնեց նրա ընկերներից մեկը:

Մառլենը արմատներով Ախալցխայից էր, ապրում էր Երեւանում, աշխատում էր նաեւ «Այբ» դպրոցում՝ որպես վարորդ:

Մառլենն ամուսնացած էր, ունի 8 տարեկան որդի եւ մանկահասակ դուստր:

«Կյանքի մարդ, ուժեղ ու հզոր վարորդ, բարի, աշխատասեր, հավատս չի գալիս, որ Մառլենն էլ չկա»,- ասաց նրա ընկերը: