ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է «Արարատ» մոտորանավակի անձնակազմին, որոնք օգնել են Խերսոնի ափամերձ շրջանից տարհանել մարդկանց։
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Լրատվամիջների տվյալներով՝ «Արարատ» նավակի անձնակազմն օգնել է Խերսոնի բնակիչներին Դնեպր գետի աջ ափից ձախ ափ տեղափոխելու հարցում։
Վերջին ուղևորության ընթացքում պարզվել է, որ ոչ բոլոր ցանկացողներն են կարողացել դուրս գալ, արդյունքում անձնակազմն իր նախաձեռնությամբ վերադարձել է, և մարդկանց տեղափոխել ձախ ափ։
0Comments