Կանադայում ՀՀ դեսպանը հետ է կանչվել

ՀՀ նախագահի հրամանագիր

ՀՀ նախագահի հրամանագրով Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում դեսպանի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Լևոն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ հետ կանչել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում։

Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը դեսպանէ  նշանակվել 2017-ի հուլիսին՝ այդ պաշտոնում փոխարինելով Արմեն Եգանյանին։