Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մահացածը կին է, որը զուգահեռ այլ հիվանդություններ ևս ուներ:
Անդրադառնալով՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպքին՝ Վանյանը նշեց, որ երեխան վիրուսային վարակ ընդհանրապես չի ունեցել:
«Բարդ անատոմիական հետազոտություններ կարվեն, և կպարզենք ինչն է եղել մահվան պատճառը»,-ասաց նա:
0Comments