2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս. Փաշինյան

Մի պահ գնաճի վարքագիծն իրոք մտահոգիչ էր, բայց խնդիրը լուծվեց

2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

«Ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3.5-4 տոկոս գնաճ՝ 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս:

Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծն իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը և ԿԲ-ն կարողացան հասնել առաջադրված խնդրի՝ գնաճի զսպման խնդրի լուծմանը»,-գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: