Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաստատել է ԱԺ պատգամավորների անվանական ցանկը, ըստ որի՝ «Իմ քայլը» խմբակցությունն ունենալու է 88 անդամ:
88 պատգամավորներից 8-ը մինչև պատգամավոր դառնալը չեն աշխատել, իսկ 43-ը նախկինում զբաղեցրել են տարբեր պետական պաշտոններ: «Իմ քայլի» 9 պատգամավոր նաև 6-րդ գումարման Ազգային ժողովի տարբեր խմբակցությունների անդամներ են եղել:
Խմբակցության 26 պատգամավոր անկուսակցական է, 4-ը՝ «Առաքելություն» կուսակցության անդամ, 1-ը՝ «Հզոր հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ և 57-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:
Ցուցակը ներկայացնում ենք ստորև:
1 – Միրզոյան Արարատ – առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, ԱԺ նախագահի թեկնածու
2 – Նազարյան Լենա – 6-րդ գումարման ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ԱԺ փոխնախագահի թեկնածու
3 – Սիմոնյան Ալեն – 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու
4 – Միքայելյան Սասուն – 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր
5 – Մակունց Լիլիթ – ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի թեկնածու
6 – Ռուբինյան Ռուբեն – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
7 – Հայրապետյան Մխիթար – ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար
8 – Կարապետյան Մարիա – «Իմեջին» կոնֆլիկտների հաղթահարման կենտրոնի զարգացման գծով տնօրեն
9 – Մկրտչյան Արեն – անկուսակցական, ՀՀ վարչապետի օգնական
10 – Խաչատուրյան Նարինե – անկուսակցական, Թումանյանի թանգարանի տնօրեն, Երևանի ավագանու անդամ
11 – Աբրահամյան Գայանե – անկուսակցական, Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ նախագահ, Երևանի ավագանու անդամ
12 – Բադալյան Լուսինե – «Ռադիո Վան» ռադիոկայանի հաղորդավար, Երևանի ավագանու անդամ
13 – Սարուխանյան Կարեն – Շիրակի մարզպետ
14 – Բեղլոյան Անուշ – Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս, ԵԽ հայաստանյան գրասենյակի փորձագետ
15 – Ղալումյան Վահե – Տավուշի մարզպետ
16 – Կոնջորյան Հայկ – անկուսակցական, ԱԺ պատգամավոր
17 – Հովակիմյան Վահագն – 6-րդ գումարման ԱԺ-ի «Ելք» խմբակցության փորձագետ
18 – Սիմիդյան Հակոբ – ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
19 – Աղազարյան Հովիկ – ԱԺ պատգամավոր
20 – Տիգրանյան Հերիքնազ – անկուսակցական, չի աշխատում
21 – Սողոմոնյան Եղիշե – «Առաքելություն» կուսակցություն, «Ֆինս» ՓԲԸ տնօրեն
22 – Գրիգորյան Հռիփսիմե – Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
23 – Խաչատրյան Արամ – Լոռու մարզպետի տեղակալ
24 – Փամբուխչյան Արմեն – ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ
25 – Թորոսյան Շիրակ – «Հզոր հայրենիք» կուսակցություն, ԱԺ պատգամավոր
26 – Կարապետյան Աննա – ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար
27 – Գևորգյան Հայկ – անկուսակցական, «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն
28 – Քոչարյան Անդրանիկ – անկուսակցական, Ժողովրդավարության անվտանգության զարգացման կենտրոն ՀԿ նախագահ
29 – Իգիթյան Հովհաննես – անկուսակցական, Հայաստանում առևտրային գործունեությամբ զբաղվող եվրոպական ընկերությունների միության գործադիր տնօրեն
30 – Դավոյան Արփինե – վարչապետի օգնական
31 – Բոշյան Արման – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության պետ
32 – Եղոյան Արման – վարչապետի մամուլի քարտուղար
33 – Ավետիսյան Ալեքսանդր – չի աշխատում
34 – Պողոսյան Քրիստինե – առաջին փոխվարչապետի օգնական
35 – Վարդանյան Վլադիմիր – Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար
36 – Ուլիխանյան Տիգրան – Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ
37 – Սարգսյան Հայկ – Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ
38 – Ղազարյան Թագուհի – Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետ
39 – Ջուլֆալակյան Արսեն – անկուսակցական, մարզիկ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ատլետների հանձնաժողովի անդամ
40 – Բաղդասարյան Նիկոլայ – վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, «Առնի Լեգալ Էյդ» ՍՊԸ տնօրեն
41 – Հովհաննիսյան Հովհաննես – ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
42 – Ղազարյան Սոնա – Անշարժ գույքի և կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից
43 – Մկրտչյան Կորյուն – «Առաքելություն» կուսակցություն, Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավարի խորհրդական
44 – Մանուկյան Արտակ – անկուսակցական, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ
45 – Գրիգորյան Սուրեն – «Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ ավագ իրավաբան
46 – Գալստյան Մերի – անկուսակցական, ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական, Ամերիկյան համալսարանի դասախոս
47 – Զեյնալյան Նարեկ – Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկ
48 – Դանիելյան Համազասպ – անկուսակցական, YES Armenia ծրագրի կառավարիչ
49 – Գաբրիելյան Սիսակ – Ազատություն ռադիոկայանի լրագրող
50 – Թովմասյան Թագուհի – «Ժողովուրդ» թերթի հիմնադիր տնօրեն
51 – Առաքելյան Էդգար – անկուսակցական, «Թեոկեն» ՍՊԸ
52 – Գևորգյան Գոռ – անկուսակցական, ԵՊՀ դասախոս, ֆինանսների նախարարի օգնական, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտաշխատող
53 – Թունյան Բաբկեն – անկուսակցական, b4b.am կայքի հիմնադիր, գլխավոր խմբագիր, «168 ժամ» թերթի տնտեսական վերլուծաբան
54 – Հայրապետյան Տաթևիկ – ԵՊՀ դասախոս
55 – Խաչատրյան Արմեն – չի աշխատում
56 – Ավետիսյան Սոս – ԵՊՀ դասախոս
57 – Թևոսյան Վահագն – անկուսակցական, Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների նախկին տնօրեն
58 – Վարդանյան Ծովինար – HM Tils ՓԲԸ գործադիր տնօրեն
59 – Դավթյան Արթուր – «Դավթյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, իրավունքի պաշտպան միավորում ՀԿ նախագահ
60 – Զոլյան Միքայել – անկուսակցական, ԵՊԼՀ դոցենտ
61 – Կարապետյան Վարազդատ – անկուսակցական, վարչապետի խորհրդական
62 – Ջուլհակյան Արուսյակ – Երևանի ավագանու անդամ
63 – Խանդանյան Սարգիս – վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
64 – Ստեփանյան Լիլիթ – Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության պետ
65 – Գրիգորյան Վահագն – HSBC Bank Հայաստանի քարտային ծառայությունների բաժնի ղեկավար
66 – Ենգիբարյան Վիկտոր – անկուսակցական, Հայաստանի եվրոպական շարժում ՀԿ նախագահ
67 – Պապոյան Գևորգ – ՀՊՏՀ դոցենտ, «ԲԴ ռիթեյլ գրուպի» փոխտնօրեն
68 – Համբարձումյան Կարեն – անկուսակցական, չի աշխատում
69 – Հովհաննիսյան Վահե – «Առաքելություն» կուսակցություն, «Մոգո ՈՒՎԿ» ՍՊԸ մասնաճյուղի կառավարիչ
70 – Կարապետյան Տիգրան – անկուսակցական, «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն
71 – Պետրոսյան Արտաշես – «Առաքելություն» կուսակցություն, «Արտ Գլոբալ» ՍՊԸ փոխտնօրեն
72 – Հովսեփյան Սոֆիա – Շիրակի մարզպետի տեղակալ
73 – Մովսիսյան Սերգեյ – չի աշխատում
74 – Ատոմյան Սերգեյ – անկուսակցական, չի աշխատում
75 – Ասատրյան Մաթևոս – Մ. Ասատրյանի անվան մարզադպրոցի տնօրեն
76 – Բաղդասարյան Նազելի – անկուսակցական, Շիրակի մարզպետի խորհրդական
77 – Հակոբյան Երջանիկ – չի աշխատում
78 – Մեխակյան Արգիշտի – անկուսակցական, Էջմիածնի համայնքապետի տեղակալ
79 – Գասպարյան Տաթևիկ – անկուսակցական, Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս, «Նորարարական կրթություն» հիմնադրամի դասախոս
80 – Թևոնյան Սեդրակ – անկուսակցական, չի աշխատում
81 – Հակոբյան Վաղարշակ – սփյուռքի նախարարի օգնական
82 – Հակոբյան Հրաչյա – ԱԺ պատգամավոր
83 – Փաշինյան Սիփան – Տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության վարչության խորհրդական
84 – Մկրտչյան Նարեկ – Հայաստանի ամերիկյան համալսարանի և ԵՊՀ դասախոս
85 – Բակոյան Ռուստամ – «Լալըշ» եզդիական արբանյակային հեռուստաընկերության տնօրեն, Հանրային ռադիո խմբագիր, թարգմանիչ
86 – Սանդիկով Ալեքսեյ – «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության փոխտնօրեն
87 – Միխայլով Արսեն – ԱԺ պատգամավոր
88 – Հասանով Կնյազ – ԱԺ պատգամավոր
0Comments