«Զինված ուժերում խստացվել է վարորդների քննությունների վերահսկումը և ավելի կոշտ պահանջներ են ներկայացվել զորամասերին այդ հարցում»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով ՊՆ վարորդների մասնակցությամբ ավտովթարների հաճախակի լինելու հարցին:
«Մենք հետևություններ անում ենք յուրաքանչյուր ցավալի դեպքից: Վերապատրաստում ենք անցկացնում, ավելի կոշտ պահանջներ են ներկայացվել զորամասերին, որպեսզի հատուկ ուշադրություն դարձվի նման խնդիրներին»,- ընդգծեց Դավթյանը:
Անդրադառնալով Զինված ուժերը նոր մեքենաներով համալրելուն՝ նա նշեց, որ վերջին 4 տարվա ընթացքում Զինված ուժերը համալրվել են 2000-ից ավել մեքենաներով, իսկ դրան զուգընթաց հանվում են բոլոր այն մեքենաները, որոնք շահագործման ենթակա չեն անսարք լինելու պատճառով:
«Մոտական ժամանակներս նույնպես նախատեսվում է տվյալ գործընթացը շարունակել»,- ասաց Դավթյանը:
0Comments