Քաբուլի կառավարական շենքի մոտ պայթյուն է որոտացել, ինչից հետո նաև կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է TOLOnews-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության հաղորդագրությանը: Վիրավորների ու զոհերի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:
Հաղորդվում է, որ իրարանցման ժամանակ մի խումբ մարդիկ ներխուժել են կառավարական շենք: Դեպքի վայրում այս պահին գործողություններ են իրականացվում:
0Comments