Սուդանն ամբողջությամբ հոսանքազրկվել է

Մասնագետներն աշխատում են էլեկտրաէներգիայի մակատարարումը վերականգնելու ուղղությամբ

Սուդանի իշխանությունները հաղորդել են երկրի ամբողջ տարածքի հոսանքազրկման մասին: Այս մասին գում է  The Mice Times of Asia գործակալությունը՝ հղում անելով երկրի ջրային ռեսուրսների, ոռոգման և էլեկտրաֆիկացման նախարարությանը:

Էլեկտրաէներգիայի անջատումը տեղի է ունեցել փետրվարի 15-ի երեկոյան: Նշվում է, որ մասնագետներն աշխատում են էլեկտրաէներգիայի մակատարարումը վերականգնելու ուղղությամբ: Հոսանքազրկման պատճառների մասին չի հաղորդվում:

Սա ավելի քան 40 մլն բնակչություն ունեցող երկրում վերջին 2 տարում արդեն 4-րդ նման դեպքն է: 2018թ.-ի սկզբին երկիրը երկու անգամ առանց հոսանքի է մնացել, ինչը կրկնվել է նաև այս տարվա հունվարին:Սուդանն ամբողջությամբ հոսանքազրկվել է

Ներկա պահին Սուդանն ու Եգիպտոսը 300 ՄՎտ հզորությամբ համատեղ էներգացանց ստեղծելու ծրագիր են մշակում: