Կառավարությունն այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում հաստատեց «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները։
Ըստ այդմ, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում հաստատվեց Վարդան Ուռուտյանը։ Վարդան Ուռուտյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել այս տարվա հուլիսի 31-ին։
Նշենք, որ որոշման նախագիծը կառավարություն էր ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ դեկտեմբերի 5-ին բուհում տեղի են ունեցել ընտրություններ եւ այս պաշտոնում խորհուրդը հաստատել է Վարդան Ուռուտյանի թեկնածությունը:
«Այս օրերին ավարտում ենք բուհերի խորհուրդների ձեւավորումը Մայիսից հետո սա առաջին ռեկտորն է, որին ընտրել է նոր խորհուրդը: Մենք մեր առջեւ դրված խնդիրը լուծել ենք: Խորհուրդները 99 տոկոսով ապաքաղաքականացված են եւ շատ քիչ պաշտոնյաներ կան: Նրանց ներկայությունը պայմանավորված է օրենքով, իսկ մենք պատրաստվում ենք փոխել «Բարձրագույն կրթության մասին» օրենքը: Բուհերի անկախության բարձրացումը եւ ակադեմիական ազատությունների մեծացումը դրանով կլուծենք»,-հայտարարեց նախարար Հարությունյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Հիմա էլ հնչում են մեղադրանքներ, որ բուհերում որեւէ բան չի փոխվել, ինչպես նախկինում, այսօր էլ իրողությունները շարունակվում են: Մենք պետք է արձանագրենք, որ կառավարությունը բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի: Նաեւ խորհուրդների ինքնակառավարման հաստատման եւ ուժեղացման ճանապարհին մենք բավականին գործ ունենք անելու, այդ թվում նաեւ օրենդրական փոփոխությունների տրամաբանությամբ»:
0Comments