Ադրբեջանը հետախուզում է հայտարարել՝ Արցախում պատիժը կրած ադրբեջանցու նկատմամբ

Ադրբեջանի փոխարեն նա ցանկացել է երրորդ երկիր տեղափոխվել

Արցախի Հանրապետությունում ազատազրկման իր ժամկետն անցկացնելուց հետո ազատ արձակված Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել: 

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում` ներկայացնելով որոշ փաստեր Էլնուր Հուսեյնզադեի վերաբերյալ:

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«- Նրան ձերբակալել են 01.02.2017-ին սահմանին,
– Սահմանի ապօրինի հատման համար Արցախի դատարանի կողմից դատապարտվել է 2 տարվա ազատազրկման,
– ազատ է արձակվել 02.02.2019-ին,
– Ադրբեջանի փոխարեն նա ցանկացել է երրորդ երկիր տեղափոխվել»։

մնըձբտգռֆդ