Երկուշաբթի, 23 Նոյեմբերի

Ուկրաինան պատրաստ է Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ քառակողմ հանդիպում անցկացնել՝ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հարցով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապահովենք Ուկրաինայի, Եվրոպայի, Ամերիկայի և Ռուսաստանի միջև քառակողմ հանդիպման հնարավորինս շուտ անցկացումը։ Մենք պատրաստ ենք դա անել բառացիորեն հենց վաղը», — ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը ցանկանում է նման հանդիպում կազմակերպել մինչև Սուրբ Ծնունդը (դեկտեմբերի 25-ը)։ Միաժամանակ Կիևում հույս ունեն, որ այն ավելի շուտ կկայանա։

Նոյեմբերի 21-ին Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինա–ԱՄՆ–Եվրոպա–Ռուսաստան ձևաչափով հաջորդ բանակցությունների ամսաթիվը կախված է նրանից, թե ամերիկյան կողմը երբ կհամաձայնեցնի օրակարգը բանակցությունների բոլոր մասնակիցների հետ։

Share.