ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը, որը նոյեմբերյան միջանկյալ ընտրությունների արդյունքներով վերահսկողություն է ստացել Կոնգրեսի նկատմամբ, մտադիր է 2027 թվականի սկզբին հաստատել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր խոշոր փաթեթը։ Այս մասին հայտնել է Politico-ն՝ հղում անելով օրենսդիրներին։
«Առաջատար դեմոկրատ օրենսդիրները պնդում են, որ հաջորդ տարվա սկզբին կփորձեն Կոնգրեսում անցկացնել Կիևին ռազմական օգնության բազմամիլիարդանոց փաթեթ՝ փաստացի մարտահրավեր նետելով [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփին», — ասվում է հոդվածում։
Ըստ հրապարակման՝ նախապատրաստվող փաթեթը ներառելու է ոչ միայն սպառազինություն, այլև մարդասիրական աջակցություն։ Նախաձեռնության նպատակն է Կոնգրեսում ձևավորել այնպիսի մեծամասնություն, որը թույլ կտա հաղթահարել Թրամփի հնարավոր վետոն։
