Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրի տեղեկություններով՝ գործողության շրջանակում կարող է հարված հասցվել Իրանի «Ջեբել ալ-Աս» միջուկային օբյեկտին։

Հիշեցնենք՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունն անխուսափելի է։

Պարբերականի՝ Իսրայելի պաշտպանության բանակի աղբյուրի փոխանցմամբ՝ իսրայելական զինված ուժերն ու ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունն արդեն ունեն գործողության ընդհանուր և հաստատված ծրագրեր։ Աղբյուրի խոսքով՝ հարցը միայն գործողության ժամկետների մեջ է, քանի որ դրա իրականացումը կախված է ԱՄՆ նախագահի որոշումից։

Share.