ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները մասնակցել են Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Շենժենում։ Այդ մասին վկայում է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունը։
Ավելի վաղ Քուշները X սոցցանցում գրել էր, որ Ուիթքոֆի հետ մեկնում է Բեռլին՝ Ուկրաինայի նախագահի և Եվրոպայի ղեկավարների հետ համաձայնեցնելու դիրքորոշումները ՌԴ-ի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղության հաստատման հիմնական պայմանների շուրջ։
Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ ամերիկյան կողմից եռակողմ գագաթնաժողովին մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սթիվեն Միլլերը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ, գործարար Ջարեդ Քուշները։
