Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության տնտեսությունների առաջնորդներն ընդունել են միավորման 33-րդ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը։ Գագաթնաժողովն անցկացվել է նոյեմբերի 18-19-ը, Չինաստանի Շենժեն քաղաքում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթուղթը բաղկացած է 23 կետից, որոնք վերաբերում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետագա զարգացմանն ու դրանում համագործակցությանը։ Հռչակագիրը չի ներառում ռուս-ուկրաինական հակամարտության թեմային վերաբերող կետեր։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունը միջկառավարական տնտեսական համաժողով է, որն ստեղծվել է 1989 թ. նոյեմբերին Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առևտրի և տնտեսական համագործակցության զարգացման նպատակով։
ԱԽՏՀ-ն կանոնադրություն չունի, ուստի իրավական տեսակետից չի կարող կոչվել կազմակերպություն։ Այն գործում է որպես միջազգային խորհրդակցական հարթակ։ Ներկայումս ԱԽՏՀ-ի կազմում ընդգրկված է 19 պետություն և 2 տարածք։
