Հորմուզի նեղուցից դեպի արևելք ընկած շրջանում նավթատար երեք լցանավ է պայթել ծովային ականների վրա։ Նավերում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հաղորդագրությունը:
ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ լցանավերը պայթել և բռնկվել են իրանական ռազմածովային ուժերի նախազգուշացումներն անտեսելու պատճառով։ Ըստ կորպուսի՝ լցանավերն անջատել էին նավերի ավտոմատ նույնականացման համակարգերը և ընթանում էին Թեհրանի կողմից չարտոնված երթուղով։
ԻՀՊԿ-ն հաճախ է հաղորդում Հորմուզի նեղուցում նավերի հետ կապված նման միջադեպերի մասին։
