Իրանը հայտնել է, որ բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում հայտնաբերել և ոչնչացրել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Նշվում է, որ ըստ Իրանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ հակաօդային պաշտպանության ուժերը շարունակում են հաջողությամբ ոչնչացնել հակառակորդի առաջադեմ անօդաչու թռչող սարքերը։ Գերատեսչությունը նշում է, որ ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում և ոչնչացվել հայրենական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով։
Վերջին օրերին Իրանը պարբերաբար հայտնում է ամերիկյան ԱԹՍ-ներ խոցելու կամ անվնաս վիճակում վայր իջեցնելու մասին։
