Ադրբեջանն ակնկալում է Հայաստանից ստանալ ավելի քան 200 զանգվածային գերեզմանոցների վերաբերյալ տվյալներ. հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ Բաքուն ակնկալում է ստանալ նաև 2020-2023 թվականներին նախկին շփման գծի երկայնքով տեղադրված ականադաշտերի քարտեզները։

Հաջիևի տվյալներով՝ ներկայում անհետ կորած է համարվում Ադրբեջանի 4010 քաղաքացի։ Նա հավելել է, որ տարածքների նկատմամբ վերահսկողության վերականգնումից հետո հայտնաբերվել է 32 զանգվածային գերեզմանոց, իսկ արտաշիրիմման և նույնականացման աշխատանքները շարունակվում են։

Ադրբեջանի նախագահի օգնականը նաև պնդել է, որ ավելի քան 440 կմ երկարությամբ և 2 կմ-ից ավելի խորությամբ տարածքում տեղադրված ականները շարունակում են մարդկային կյանքեր խլել, խաղաղ բնակիչներին դարձնել հաշմանդամ և խոչընդոտել տեղահանվածների վերադարձին։

Share.