SpaceX-ն ու Tesla-ն քննարկել են միավորման մասին հայտարարությունը մինչև 2027 թվականի սկիզբ հետաձգելու տարբերակը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Իլոն Մասկի ընկերությունները առաջընթաց են գրանցել գործարքի շուրջ քննարկումներում և կարող են դրա մասին հայտարարել արդեն դեկտեմբերին։ Եթե միավորումը կայանա, այն կդառնա պատմության մեջ ամենախոշոր գործարքը։
Ընկերությունների տնօրենների խորհուրդներն ու խորհրդատուները համաձայնեցնում են միավորման պայմաններն ու նոր ընկերության կառավարման սկզբունքները։ Քննարկվող հարցերից մեկն այն է, թե SpaceX-ը Tesla-ի բաժնետերերին քանի բաժնետոմս կառաջարկի։
Տիեզերական ընկերության շուկայական արժեքը գերազանցում է 1,9 տրիլիոն դոլարը, իսկ էլեկտրամոբիլներ արտադրող Tesla-ինը կազմում է շուրջ 1,5 տրիլիոն դոլար։ Գործարքի ավարտից առաջ ընկերությունները պետք է լուծեն նաև մի շարք հարցեր, այդ թվում՝ Tesla-ի չինական բիզնեսի առանձնացման խնդիրը։
