Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Համաձայն հայտարարության՝ ընկերության տնօրենների խորհուրդը որոշել է, որ Հուանգն անհապաղ կթողնի Nvidia-ի նախագահի, գլխավոր գործադիր տնօրենի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոնները։

Ընկերության գործադիր փոխնախագահ և ֆինանսական գլխավոր տնօրեն Կոլետ Կրեսը նշանակվել է ընկերության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա կղեկավարի Nvidia-ն մինչև մշտական ​​իրավահաջորդի նշանակումը։ Կրեսը կշարունակի կատարել նաև գործադիր փոխնախագահի և ֆինանսական գլխավոր տնօրենի պարտականությունները։

«Տնօրենների խորհուրդը սկսել է մշտական ​​գլխավոր գործադիր տնօրենի (CEO) որոնման գործընթացը և կդիտարկի թե՛ ներքին, թե՛ արտաքին թեկնածուների», — ասվում է հայտարարության մեջ։

Նոյեմբերի սկզբին ընկերության ղեկավարներից մեկը հայտնվել էր ուշադրության կենտրոնում՝ կապված չինացի ձեռնարկատեր Ալիս Հուանգի հետ ունեցած սիրավեպի մասին պնդումների հետ։ Հուանգը կրում է նույն ազգանունը և հանդիսանում է Սինգապուրում գործող Megaspeed ընկերության հիմնադիրը, որը Nvidia-ի չիպերի գնորդներից է։ Ըստ The New York Times-ի՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կասկածում են, որ այդ կինը համագործակցում է չինական հետախուզության հետ։ Պեկինը հերքել է այդ մեղադրանքները։

Share.