ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 12-ին, կազմել է 360.51 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.03 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 400.02 դրամ (նվազել է 1.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.35 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 357.5–360 դրամով, վաճառվում է 361.5-362.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 392-398.5 դրամով, վաճառվում է 401–407 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.11–4.15 դրամով, վաճառվում է 4.25–4.51 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 359 դրամով, վաճառվում՝ 361.5 դրամով:
Եվրոն գնվում է 398 դրամով, վաճառվում է 402.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.13 դրամով, վաճառվում է 4.20 դրամով:
