ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դիտարկում է Իրանի անվտանգության ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցչի հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը՝ ձգտելով վերջ դնել հակամարտությանը։ Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal թերթը։

«Վենսը դիտարկում է Իրանի անվտանգության ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցչի հետ անմիջակա բանակցությունների հնարավորությունը՝ ձգտելով վերջ դնել պատերազմին, որը Հանրապետական կուսակցության համար բեռ է համարվում», – գրում է հրատարակությունը։

The Wall Street Journal-ը նշում է, որ վերջին օրերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր շրջապատին հասկացրել է, որ պատրաստ է Վենսին վստահել բանակցային գործընթացի վերագործարկումը և նրան համապատասխան լիազորություններ է տվել, թեև անձնական հանդիպման անցկացման շուրջ քննարկումները դեռ նախնական բնույթ են կրում։

Share.