ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 5-ին, կազմել է 360.4 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.28 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 404.66 դրամ (նվազել է 0.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.41 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 357.5–358.5 դրամով, վաճառվում է 361-362.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 397-401.5 դրամով, վաճառվում է 404.5–412 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.05–4.14 դրամով, վաճառվում է 4.39–4.54 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 359 դրամով, վաճառվում՝ 361.5 դրամով:
Եվրոն գնվում է 402 դրամով, վաճառվում է 405 դրամով:
Ռուբլին գնվում է 4.12 դրամով, վաճառվում է 4.21 դրամով:
