Ռուսաստանի կառավարությունը երեք ամսով արգելք է դրել ԵԱՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի առանձին տեսակների արտահանման վրա՝ ռուսական ձեռնարկությունները հումքով ապահովելուն աջակցելու համար, հայտնել է նախարարների կաբինետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ստորագրվել է որոշում Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի առանձին տեսակների արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին։ Որոշումն ուղղված է ռուսական արդյունաբերական ձեռնարկությունների՝ հումքով կայուն ապահովման պահպանմանը», – ասված է հաղորդագրության մեջ։

Ճշտվում է, որ սահմանափակումը մտցվել է 3 ամսով և տարածվում է քարածխային և նավթային բենզոլների, տոլուոլի, օրթոքսիլոլի, պարաքսիլոլի, ֆենոլի արտահանման վրա։

Այս արտադրանքն օգտագործվում է, այդ թվում՝ ավտոշինության, ավիաշինության, նավաշինության և երկաթուղային մեքենաշինության համար լաքաներկային պատվածքների, սննդամթերքի փաթեթավորման, հատակի պատվածքների և մալուխային արտադրանքի մեկուսիչ նյութերի արտադրության մեջ, բժշկական արդյունաբերությունում, պարզաբանել են կառավարությունում։

«Արգելքը չի տարածվի միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակներում նավթաքիմիական արտադրանքի արտահանման, միջազգային հումանիտար օգնության գծով մատակարարումների, ինչպես նաև Շպիցբերգեն կղզեխմբում ռուսական կազմակերպությունների գործունեության ապահովման վրա», – նշել են նախարարների կաբինետում։

Share.