Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է РБК-ն։
Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները գրել էին, որ Ռուսաստանը, իբր, հրաժարվել է համաձայնեցնել Մկրտչյանի նշանակումը՝ պատճառաբանելով նրա նախկին աշխատանքը Լեհաստանում և ՆԱՏՕ-ում։
Ամռանը տեղեկություններ էին տարածվել նաև Մոսկվայում Հայաստանի գործող դեսպան Գուրգեն Արսենյանին հետ կանչելու մասին, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատվել։
