Պատժամիջոցներն օգտագործվում են որպես անարդար մրցակցության գործիք։ Ի վերջո, սա հանգեցնում է լուրջ հետևանքների բոլորի համար, հատկապես՝ նրանց, ովքեր կիրառում են այդ պատժամիջոցները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա նշել է, որ Ռուսաստանը գազի համաշխարհային շուկայի առանցքային մասնակիցներից մեկն է։
«Պաշարների ծավալով մենք առաջին տեղում ենք։ Մենք ունենք ամենամեծ պաշարները, իսկ արդյունահանման ծավալներով զբաղեցնում ենք երկրորդ տեղը»,-նշել է նա։
