Իրանական լրատվամիջոցները հրապարակել են «Զրոյական ժամ» (Час ноль) անվանումով քարտեզներ, որոնցում նշված են ութ երկրում գտնվող օբյեկտներ, որոնք կարող են դառնալ հարվածների թիրախ՝ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Իրանի դեմ նոր հարձակման դեպքում։
Քարտեզներում նշված են օբյեկտներ Իսրայելում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Կատարում, Քուվեյթում, Բահրեյնում, Օմանում և Հորդանանում։
Դրանց թվում են նավահանգիստներ, օդանավակայաններ, էներգետիկ ենթակառուցվածքներ, հյուրանոցներ և առևտրի կենտրոններ։
