Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հրապարակել է մայրաքաղաքի Հարավային կամրջի վնասվածքների լուսանկարները։ Այս պահին մասնագետները գնահատում են ավերածությունների մասշտաբները, իսկ կամրջով երթևեկությունը փակ է։
Տեղական տելեգրամյան ալիքների տվյալներով՝ կամրջի տարածքում երեք հրթիռային հարված է եղել։ Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։
