Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2026 թվականի հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.9 %–ով։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Այս տարվա հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծ աճ է գրանցել շինարարության ոլորտը` 24.9 %։
Հաշվետու ժամանակահատվածում, սակայն, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4.8 %–ով` կազմելով 677 մլրդ 145.8 մլն դրամ։ Շարունակել է նվազել նաև արտահանումը. եթե հունվար–օգոստոսին նվազումը կազմել էր 6.5 %, ապա հունվար սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 8 %–ի նվազում` կազմելով 1 տրլ 917,9 մլրդ դրամ։
Փոխարենը կրկին աճել է ներմուծումը (9.5 %)` կազմելով 3 տրլ 632.3 մլրդ դրամ։
Ինչպես և սպասելի էր` այս տարվա հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծ աճ է գրանցել շինարարության ոլորտը` 24.9 % կազմելով 583 մլրդ 818.1 մլն դրամ, և ծառայությունների ոլորտը 13 %–ով` կազմելով 3 տրլ 455 մլրդ 582 մլն դրամ։ Ի դեպ, հունվար–օգոստոսին ծառայությունների ծավալն աճել էր 8 %–ով։
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5.8 %–ով` կազմելով 2 տրլ 361 մլրդ 636.6 մլն դրամ։
Ներքին առևտրի շրջանառությունը 9 ամսվա տվյալներով աճել է 0.6 %–ով։
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար–օգոստոսին կազմել է 371.32 դրամ։
