Ամերիկացի ռեփեր Նիկի Մինաժը կարող է զբաղեցնել ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը։ Այդ հնարավորության մասին ակնարկել է Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրեն Սթիվեն Չունգը։
Չունգը X սոցիալական ցանցում հրապարակել է Մինաժի հետ զրույցի տեսանյութը, որի ընթացքում երգչուհին գովաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, նրա տնտեսական քաղաքականությունն ու միջազգային ասպարեզում ցուցաբերած հաստատակամությունը։
«Տիկնայք և պարոնայք, կարծես գտել ենք Սպիտակ տան նոր մամուլի քարտուղարին»,- կատակել է Չունգը։
Համացանցում հումորային գրառումներն ու քննարկումուները սկսվել են այն բանից հետո, երբ Քեթի Զաքարիան հեռացել է այդ պաշտոնից՝ ընդամենը հինգ օր աշխատելուց հետո։ Հնարավոր թեկնածուների թվում հիշատակվել են նաև քաղաքական մեկնաբան Սքոթ Ջենինգսը և մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։
