Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի

Գործարար Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին «Ֆակտոր»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դատախազի որոշմամբ՝ Նարեկ Նալբանդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության համար։

Դավիթ Ղազարյանի նկատմամբ ևս հանրային քրեական հետապնդում է հարուցվել նույն հոդվածով, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով շորթման համար։

Share.