Որպեսզի երկրին հեռացնեն միջազգային կազմակերպությունից, անհրաժեշտ է, որ գործընկերը խախտի պարտավորությունները: ՀՀ-ն որևէ պարտավորություն ԵԱՏՄ շրջանակներում չի խախտել, ասել է Միրզոյանը Նիդեռլանդների ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ;
«ԵԱՏՄ զեկույցը ծավալուն փաստաթուղթ է։
Որպեսզի երկրին հեռացնեն միջազգային կազմակերպությունից, ըստ Վիեննայի փաստաթղթի, անհրաժեշտ է, որ գործընկերը խախտի պարտավորությունները։ ՀՀ-ն որևէ պարտավորություն ԵԱՏՄ շրջանակներում չի խախտել։
Մենք հույս ունենք, որ ԵԱՏՄ գործընկերները մեր նկատմամբ իրենց պարտավորությունները բարեխղճորեն կկատարեն։ Ցավոք, վերջին ամիսներին հակառակ օրինակն ենք տեսնում»- ասել է նա:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրները, միջազգային իրավունքին համապատասխան, կարող են որոշում ընդունել ժամանակավորապես դադարեցնելու Հայաստանի մասնակցությունը միությանը՝ հաշվի առնելով Երևանի գործողություններից բխող ռիսկերը, նշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցում:
