Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի

Եգիպտոսի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիին լիազորել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, եթե Էր Ռիադը համապատասխան խնդրանքով դիմի։

Ինչպես տեղեկացնում է  «Անադոլու» գործակալությունը, որոշմանը կողմ է քվեարկել պատգամավորների երկու երրորդը։ Այն ընդունվել է Եմենի հութիների՝ Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների ակտիվացման պայմաններում։

Վերջին շաբաթներին հութիների և Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը սատարող՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի միջև մարտական գործողություններն ակտիվացել են։ Հութիները հարձակումներ են իրականացրել Էր Ռիադի միջազգային օդանավակայանի և Saudi Aramco ընկերության ենթակառուցվածքների ուղղությամբ՝ խաթարելով թռիչքներն ու նավթի արտահանումը։

Share.