Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի

Թեհրանում ավարտվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Իրանի քառակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությունը, Իսրայելի գործողությունները, ինչպես նաև Պաղեստինում և Լիբանանում տիրող իրավիճակը։

Բանակցություններին մասնակցել են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և արտգործնախարար Աբաս Արաղչին։ Թուրքիան ներկայացրել է Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, Սաուդյան Արաբիան՝ պաշտպանության նախարար, արքայազն Խալիդ բին Սալմանը, իսկ Պակիստանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը։

Հանդիպման արդյունքներով չորս երկրների ներկայացուցիչներն ընդունել են համատեղ հայտարարություն՝ հաստատելով տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման նպատակով երկխոսությունը շարունակելու և համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը։

Share.