Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ, չնայած ռուսական էներգակիրների նկատմամբ սահմանափակումները մեղմելու ուղղությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ձեռնարկած քայլերին, Եվրամիությունը մտադիր չէ մինչև Ուկրաինայում հակամարտության դադարեցումը չեղարկել Ռուսաստանի դեմ կիրառվող էներգետիկ պատժամիջոցները։
«Ներկայիս քննարկումների համատեքստում ցանկանում եմ չափազանց հստակ արտահայտվել. այս պատժամիջոցները կմնան ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել պատերազմը»,— չորեքշաբթի Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստում ելույթ ունենալիս ասել է ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովի ղեկավարի այս հայտարարությունը հնչել է ռուսական էներգետիկ ոլորտի դեմ սահմանափակումների հարցում Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխության ֆոնին։ Թրամփի վարչակազմն ավելի վաղ մեղմել էր ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների համար պատժամիջոցային ռեժիմը և կասեցրել Ռուսաստանի դեմ մի շարք նոր սահմանափակումների կիրառումը։
