«TRIPP» նախագիծը նախատեսված է քաղաքացիների կյանքը բարելավելու և հեշտացնելու համարԹրամ։ Այս մասին հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Նիստում քննարկվում էր ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։
«Չեմ կարող պատկերացնել որևէ ողջամիտ մարդու, որը կասի, թե սա մեզ պետք չէ»,— նշել է ԱԳ նախարարը։
Միրզոյանի խոսքով՝ TRIPP-ի շնորհիվ կդյուրացվի սահմանի հատումը ոչ միայն Ադրբեջանի, այլև Վրաստանի ու Իրանի հետ։
