Ես շատ քիչ դիմահարդարվում եմ․ եթե գոնե մի փոքր չքսես, նման կլինես դիակի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես շատ քիչ դիմահարդարվում եմ, և դա անում եմ ինքնուրույն: Եթե գոնե մի փոքր չքսես, նման կլինես դիակի: Ես չեմ ուզում այդպիսի տեսք ունենալ»,- ասել է Թրամփը։
New York Post հրատարակությունը գրում է, որ Ջորջիա նահանգում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս Թրամփը ծաղրել է դեմոկրատ սենատոր Ջոն Օսոֆին՝ հայտարարելով, որ նա կոսմետիկայի վրա ավելի շատ փող է ծախսել, քան ԱՄՆ պատմության մեջ ցանկացած այլ սենատոր, ինչպես նաև պատմել է, որ ինքն էլ է դիմում քիչ քանակությամբ կոսմետիկայի օգնությանը։
Լրագրողներն ավելի վաղ բազմիցս նկատել են Թրամփի ձեռքին տոնային կրեմի շերտը, որով նա թաքցնում էր կապտուկները, որոնք, ինչպես հավաստիացնում էին Սպիտակ տանը, առաջացել էին հաճախակի ձեռքսեղմումներից:
