Ստամբուլում տարերքի հարվածի զոհերի թիվը հասել է հինգի, շարունակվում են անհետ կորած համարվող երեք անձի որոնումները, հայտնել է Habertürk հեռուստաալիքը։
«Էյուփսուլթան շրջանի կամրջի տակ հայտնաբերվել է անհետ կորած համարվող Թուրգութ Դուրսունի մարմինը։ Անհետ կորած է համարվում ևս երեք մարդ»,- հայտնել է գործակալությունը։
Այս կապակցությամբ իշխանությունների մեկնաբանություններ չեն ստացվել։
Միևնույն ժամանակ, մի շարք ԶԼՄ-ներ տարերքի զոհերի թվում չեն ներառում այն տղամարդուն, որը հինգշաբթի զոհվել էր՝ փորձելով դատարկել անձրևաջրով լցված հորը։
Ավելի վաղ օդերևութաբանները հայտնել էին, որ ուրբաթ օրվանից Ստամբուլում սպասվում է հորդառատ անձրևների շարունակություն, իսկ շաբաթ օրը տեղումների քանակը կկազմի մոտ 60 միլիմետր մեկ քառակուսի մետրի հաշվով։
Չորեքշաբթի Ստամբուլում տեղումների ծավալը քաղաքի նորագույն պատմության մեջ ռեկորդային է եղել․ մեկ քառակուսի մետրի հաշվով տեղացել է 261 միլիմետր անձրև, հայտարարել է նահանգապետ Դավութ Գյուլը։
