եհրանն առանց արձագանքի չի թողնի Վաշինգտոնի՝ իրանական էներգետիկ օբյեկտներին առնչվող ցանկացած սպառնալիք, ուրբաթ հայտարարել է Իրանի նավթի նախարար Համիդ Բովարդը։

«Մենք ճիշտ և պատշաճ պատասխան միջոցներ կձեռնարկենք անհրաժեշտ պահին՝ հակազդելու թշնամու կողմից հնչող սպառնալիքներին»,- նախարարի խոսքերն է մեջբերում Al Jazeera հեռուստաալիքը։

Բովարդը միաժամանակ կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգների գործողություններն Իրանի դեմ կործանարար ազդեցություն են ունեցել ամբողջ աշխարհում էներգետիկ ոլորտի վրա։

Ավելի վաղ CNN-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը մշակել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքին և միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու ծրագրեր՝ օգտագործելով իրենց զինանոցում առկա ամենահզոր ոչ միջուկային ավիառումբը։

Նրանց տվյալներով՝ ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի դեմ՝ «բոլոր ռումբերի մայրը» անվավումով հայտնի 9,5 տոննայանոց GBU-43/B (Massive Ordnance Air Blast Bomb – MOAB ռումբի կիրառման հնարավորությունը, եթե նախագահ Թրամփը հրաման տա վերսկսել ռազմական գործողությունները միջանկյալ ընտրություններից առաջ կամ հետո։

Առաջին անգամ այս ռումբը փորձարկվել է 2003 թվականին, կիրառվել՝ 2017 թվականին Աֆղանստանում՝ «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի դեմ։

Share.