Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յաիջին սույն թվականի հոկտեմբերի 15-ին այցելել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն և իր էկզեկվատուրան հանձնել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանին։

Էկզեկվատուրան հանձնելուց հետո Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յաիջին հանդիպել և զրուցել է ՀՀարտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղարի հետ։

Հանդիպման ընթացքում Յաիջին ընդգծել է Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը Իրանի Իսլամական Հանրապետության համար, ինչպես նաև սահմանային երթևեկության գործընթացը դյուրացնելու և արագացնելու նպատակով համատեղ ջանքեր գործադրելու կարևորությունը։

Դավիթ Կարապետյանն իր հերթին, անդրադառնալով տնտեսական համագործակցության առաջնահերթությանը և այդ գործընթացը զարգացնելու ուղղությամբ երկու երկրների համատեղ ջանքերի անհրաժեշտությանը, հաջողություն է մաղթել Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոսին։

Share.