Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի

Ադրբեջանը հարվածներ չի հասցրել արդեն իսկ պարտված հակառակորդին և իր ինքնիշխանության վերականգնումից հետո խաղաղություն է առաջարկել։ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդաժողովի (ԱՓՎՄԽ) VII գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։

«Մենք հարվածներ չենք հասցրել արդեն իսկ պարտված հակառակորդին։ Մենք չենք իջել մեր ժողովրդին այդքան տառապանքներ պատճառած բարբարոսների և մանկասպանների մակարդակին»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը հանդես է եկել խաղաղության նախաձեռնությամբ և արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ապրում է խաղաղության պայմաններում։

«Մենք առաջարկել ենք խաղաղություն, և արդեն մեկ տարուց փոքր-ինչ ավելի է, ինչ ապրում ենք խաղաղության պայմաններում։ Այդ խաղաղությունը դեռևս փխրուն է, այն պետք է պաշտպանել ու ամրապնդել»,- հայտարարել է նախագահը։

Share.