Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի

Ռուսաստանի հետ Հայաստանի շփումներում որոշակի տարաձայնություններ եղել են, բայց դրանք երբեք սառը չեն եղել։ Այս մասին հոկտեմբերի 15-ին Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր շփումներում ոչինչ չի փոխվել։ Առկա է որոշակի աշխատանքային մթնոլորտ և որոշակի հարաբերություններ։ Նույնիսկ եթե դիվանագիտական ոլորտում կամ համատեղ օրակարգում եղել են որոշակի տարաձայնություններ, դա ամենևին չի նշանակում, թե մենք նեղացել ենք ու չենք խոսել միմյանց հետ»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ հարաբերությունները միշտ էլ եղել են լավ և շարունակելու են մնալ այդպիսին։

Share.