ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կազմել է 361.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.48 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 404.67 դրամ (նվազել է 0.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.32 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 359–360 դրամով, վաճառվում է 362-364 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 397-401 դրամով, վաճառվում է 407.5–411 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.95–4.12 դրամով, վաճառվում է 4.24–4.42 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 360 դրամով, վաճառվում՝ 362 դրամով:
Եվրոն գնվում է 400–402 դրամով, վաճառվում է 407 դրամով:
Ռուբլին գնվում է 4.07 դրամով, վաճառվում է 4.17 դրամով:
