Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի

Երևանի ավագանու նիստում ընդունվեց Հրազդանի կիրճին «պահպանվող լանդշաֆտ» կատեգորիայի տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու մասին նախագիծը։

Երևանի ավագանու նիստում համապատասխան նախագիծը զեկուցել է բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը։

«Հրազդանի կիրճ «պահպանվող լանդշաֆտ»-ը պետք է ունենա կառավարման ծրագիր։ Այս ծրագիրը մշակելու համար տևական ժամանակ է պահանջվելու։ Ասիական զարգացման բանկի կողմից հայտարարված մրցույթի շրջանակում ընտրվել է կազմակերպություն, որը կմշակի կառավարման ծրագիրը։ Մինչև այս ծրագրի մշակումը կիրականացվեն հատուկ գործողություններ, որոնք միտված կլինեն կիրճի ընթացիկ վիճակի պահպանմանը, բնապահպանական առումով մատչելի հանգստի հնարավորությունների զարգացմանը, ինչը թույլ կտա այցելուներին հաղորդակցվել բնության հետ՝ նվազագույնի հասցնելով կենսաբազմազանության և էկոհամակարգային գործընթացների վրա ազդեցությունը»,- ասել է Սիրարփի Հայկազյանը։

Share.