Մոսկվայի օդանավակայաններում մեկ օրվա ընթացքում ավելի քան 370 չվերթ է հետաձգվել, ևս 62-ը՝ չեղարկվել։ Իրավիճակի մասին հաղորդում է «BAZA»-ն։
Սահմանափակումներ էին մտցվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով։ Վնուկովոյում հետաձգվել է 158 չվերթ, չեղարկվել՝ 38-ը։ Շերեմետևոյում հետաձգվել է 157 չվերթ, ևս 11-ը՝ չեղարկվել։ Դոմոդեդովոյում 58 չվերթ ժամանակին չի իրականացվել, 13-ը՝ չեղարկվել։
Ներկայում մայրաքաղաքի երկնքում շարունակում են գործել օդանավերի ընդունման և թռիչքի թույլտվության սահմանափակումներ՝ թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։
