Թուրքմենստան կատարած այցից հետո վերադարձող Ռուսաստանի նախագահի հատուկ ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել Մոսկվայում։ «Flightradar24» ծառայության տվյալներով՝ օդանավը ստիպված է պտույտներ գործել երկնքում՝ մայրաքաղաքում մտցված սահմանափակումների և ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) ուժերի աշխատանքի պատճառով։
Արդյոք Պուտինն անձամբ է գտնվում հատուկ ինքնաթիռում, թե այդ չվերթով թռչում է միայն նրա պատվիրակությունը, առայժմ հայտնի չէ։

