Ֆրանսիայում նոր բախումներ են սկսվել ուժայինների և բողոքի ակցիաներ իրականացնող ավագ դպրոցի աշակերտների միջև։

Փարիզի կենտրոնում գտնվող Բաստիլի հրապարակում բողոքի ակցիայի մի քանի մասնակիցներ բարձրացել են հրապարակում գտնվող կրպակի տանիք: Ինչ-որ պահի ոստիկաններին առավել մոտ կանգնած ցուցարարների շրջանում պայթել է, ենթադրաբար, լուսաձայնային նռնակ: Դրանից հետո ցուցարարները մի քանի ծխագլանակ են նետել իրավապահների վրա։

Share.